Ողջունում ենք
ՀՀ ԿԳՄՍ-ի Գորիսի պրոֆ. Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի պաշտոնական կայքի բոլոր այցելուներին և շնորհակալություն հայտնում քոլեջի գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:Երկրի գյուղատնտեսության համընդհանուր բարեփոխման խնդիրներն անմիջականորեն առնչվում են նաև ագրարային կրթական համակարգին, որի մի մասնիկն է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը: Քոլեջը տարածաշրջանի հնագույն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն է, որի առաքելությունը մրցունակ գյուղատնտեսական մասնագետների պատրաստումն է տարածաշրջանի աշխատաշուկայի համար: Արդյունավետ ագրարային կրթական գործընթացի կազմակերպման և մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով քոլեջում իրականացվել և իրականացվում են կառուցվածքային,բովանդակային զանազան փոփոխություններ, վերանայվել են մասնագիտական կրթական ծրագրերը, աշխատանքային ուսումնական պլանները: