Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի նախաձեռնած դասընթացը։

<<Ռազմավարական զարգացման գործակալություն>> ՀԿ-ի կազմակերպած անչափ հետաքրքիր եռօրյա դասընթացին մասնակցում են Ստեփանավանի, Գավառի, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների, Երևանի սննդի պետական հայ-հունական քոլեջի, Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի հենակետային քոլեջի դասախոսները: Նախաձեռնության ղեկավարն է Լիլիթ Հովհաննիսյանը: Ծրագիրը հաջողությամբ կոորդինացնում է Աննա Պլուզյանը: Կաթի, կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունից իր հարուստ տեսական ու գործնական գիտելիքներն է փոխանցում ՌԶԳ երիտասարդ մասնագետ Անուշ Ավակիմյանը: Գործնական պարապմունքների համար անհրաժեշտ հումքը սիրով տրամադրել է ճանաչված գործարար Էրիկ Հարությունյանը:
Շնորհակալություն հիանալի նախաձեռնության համար: