Վերապատրաստման դասընթաց

Մասնագիտական կրթության, ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հետևողական աշխատանք է տանում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ: Պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ քոլեջների դասախոսների համար: Այսօր Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկած դասընթացի մասնակիցներն են Գորիսի երկու պետական քոլեջների և Սիսիանի պետական քոլեջի դասախոսները: Դասընթացը վարում է ՄԿՈՒԶԱԿ-ի մասնագետ Ռոբերտ Իսրայելյանը: