


Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի օժանդակությամբ, նոյեմբերի 20-22-ը, Երևանում մասնակցել են Ամերիկյան դեսպանատան և CareerLab-ի կողմից կազմակերպված եռօրյա ճամբարին: Ծրագիրը ներառում էր «Ապագայի աշխատաշուկա և հմտություններ», «Մասնագիտության ընտրության մարտահրավերները», «Ձեռնարկատիրական հմտություններ», «Վարպետաց դաս» և այլ թեմաներ: Ուսանողները և նրանց ուղեկցող դասախոս Ժ. Առուստամյանը վերադարձան նոր գիտելիքներով և մեծ տպավորություններով:




Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!