Դեկտեմբերի 20-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում թեյի սեղանի շուրջ հանդիպում կայացավ համայնքի ղեկավարության և գործատուների ներկայացուցիչների ու ուսանողների հետ։

Նախատոնական հանդիպումը առիթ էր ներկայացնելու քոլեջում իրականացվող կրթության և ուսուցման առանձնահատկությունները, ծանոթանալու, նոր կապեր ստեղծելու և, իհարկե, անկաշկանդ հաղորդակցվելու համար։

Ողջունելով մասնակիցներին՝ քոլեջի տնօրեն տիկին Ավետիսյանը կարևորեց այս ձևաչափով հանդիպումը, երբ անկաշկանդ մթնոլորտում իրար հետ հաղորդակցվելու հնարավորություն ունեն երիտասարդներն ու իրենց ոլորտում կայացած ու հեղինակություն ունեցող մարդիկ։

Ուսանողների հետ թեյախմության էր եկել նաև Գորիս համայնքի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը , ով խոսեց անասնաբույժի մասնագիտության կարևորության, աշխատաշուկայում նրանց պահանջարկի մասին։

Հանդիպմանը ներկա էին Գորիսի և մոտակա համայնքների անասնաբույժները, ներկայացուցիչներ կաթի արտադրության ոլորտի խոշոր ձեռնարկություններից, ովքեր իրենց խոսքում կարևորեցին այն, որ  ուսանողները պետք է սիրեն իրենց մասնագիտությունը։ Խոսեցին նաև դժվարությունների ու խնդիրների մասին։ Սակայն խորհուրդ տվեցին լինել ավելի նախաձեռնող։

Սույն նախաձեռնությունն իրականացվեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ օժանդակությամբ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *