Սուր շնչառական՝  կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից հանրապետության ողջ տարածքում սահմանված արտակարգ դրության որոշման համաձայն` «Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ»  ՊՈԱԿ-ը  2020թ մարտի 18-ից քայլեր ձեռնարկեց առցանց կրթական գործընթացի ներդրման ուղղությամբ՝  հարկադրված պարապուրդի արդյունքում բաց թողնված դասընթացների անցկացման ուղղությամբ և ուսուցման շարունակականությունն ապահովելու նպատակով:
Հինք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 01/06.2/6775-20 2020-03-18 գրությունը՝ 18.03.2020թ.-ին ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի կողմից հանձնարարականներ են տրվել  ԳՊԳՔ  ստորաբաժանումներին՝ ԳՊԳՔ-ում դասավանդման և գիտելիքների ստուգման ընթացիկ գործընթացները կազմակերպելու համար՝ ելնելով  մասնագիտության կրթական ծրագրերի առանձնահատկություններից՝ հնարավորինս օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները, որոնց  օգնությամբ առցանց հաղորդակցվելը թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի համար լինի հնարավորինս պարզ:
 ԳՊԳՔ-ի տեղեկատվական տեխնոլոգիաներին լավ տիրապետող երիտասարդ դասախոս-մասնագետների միջոցով տեղեկատվություն և օժանդակություն տրամադրվեց դասախոսական անձնակազմին՝ առցանց ուսուցման կազմակերպման հարթակների, գործիքների կիրառման վերաբերյալ։ Դասախոսների  կողմից աշխատանք տարվեց ուսանողներին իրազեկելու դասապրոցեսի իրականացման այլընտրանքային ձևերի, ժամանակացույցի, դասացուցակների  և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ:
ԳՊԳՔ-ի ուսումնական մասի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ուսանողներն ու դասախոսներն ունեն բավարար ներգրավվածություն կրթական առցանց գործընթացում։ Ուսուցումը հիմնականում իրականացվում է «Zoom», «Gmail.com», «Skype», «Viber», «WatsApp», «Messenger», էլեկտրոնային փոստ  թվային տեխնոլոգիաների ու գործիքակազմերի միջոցով: Ուսանողները «Messenger» -ի, էլեկտրոնային փոստի միջոցով ստանում են  դասախոսությունները, ուսումնառության նյութերը, առաջադրանքներ։ Ինչպես նաև օգտվում են ֆեյսբուքյան էջից, որտեղ պարբերաբար տեղադրվում են դասախոսություններ,  PowerPoint-ով պատրաստված դասեր,   ԳՊԳՔ կայքի գրադարանում տեղադրված   մասնագիտական գրականությունից, կրթության առցանց գրադարաններից, ՄԿՈՒԶԱԿ –ի կայքից։ Հանրակրթական առարկաների համար նաև առաջարկվում և պահանջվում է լրացուցիչ  օգտվել հանրային հեռուստատեսությամբ եթեր արձակվող  «Հանրային դաս» հաղորդումից,  heravar.armedu.am  և կրթության յութուբյան էջերից։

Հարկ է նշել, որ քոլեջի ուսանողների գերակշիռ մասը գյուղաբնակ են, և խնդիրներ են առաջանում ինտերնետային կապի և սոցիալապես անապահով  որոշ երեխաների  սմարտֆոն  ունենալու  հետ։  Այս սովորողների  հետ աշխատանքը տարվում է հիմնականում հաղորդագրությունների, երբեմն էլ նույն գյուղում   ապրող   սմարտֆոն ունեցեղ ուսանողների  միասնական դասի միջոցով։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *