Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և տեղեկացնում, որ համավարակային իրավիճակի պատճառով Քոլեջում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացը առկա ուսուցմամբ մեկնարկում է
- 1-ին կուրսի ուսանողների համար 2020 թվականի սեպտեմբերի 14-ից,
- բարձր կուրսերի ուսանողների համար` սեպտեմբերի 15-ից:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով առաջին կիսամյակում Քոլեջ պետք է հաճախել դիմակներով և պահպանել անվտանգության բոլոր այն կանոնները, ցուցումները, որոնք նշված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցում/Ուղեցույցին կարող եք ծանոթանալ Քոլեջի վեբ-կայքում/:
Երկրորդ կիսամյակի համար կտրամադրվեն լրացուցիչ ցուցումներ:
Պարապմունքները Քոլեջում իրականացվելու են համակցված-խառը եղանակով՝ առկա և հեռավար ձևերով: Առողջ և անվտանգ կրթական ու աշխատանքային միջավայրի պահպանումը մեծապես կախված է նաև Ձեզնից, սիրելի ուսանողներ:Տեղեկացնում ենք նաև, որ
ա. առաջին կուրսի ուսանողները հաճախում են Հաստատություն առաջին շաբաթն ամբողջությամբ:
բ. առաջին կուրսի ուսանողները երկրորդ շաբաթից, իսկ բարձր կուրսի ուսանողները առաջին շաբաթից հաճախում են ուսումնական Հաստատություն շաբաթական 3 օր, իսկ մյուս օրերին տեսական ուսուցումը կազմակերպվում է հեռավար ձևով:
գ. գործնական պարապմունքները անցկացվում են Հաստատությունում կամ համապատասխան կազմակերպությունում:
դ. պահպանելով սանիտարահիգենիկ և հակահամաճարակային կանոնները` Հաստատության կողմից կարող է սահմանվել հաճախումների այլ գրաֆիկ` ելնելով անհրաժեշտությունից: Փոփոխությունների մասին նախօրոք կտեղեկացնենք
/Առավել մանրամասնորեն գրաֆիկին կարող եք ծանոթանալ Քոլեջի վեբ-կայքում/:
Առկա ուսուցման դեպքում յուրաքանչյուր առարկայի (մոդուլի) դասավանդման համար սահմանվում է 45 րոպե տևողություն` 5 րոպե դասամիջոցներով։ Ելնելով մասնագիտության առանձնահատկություններից, կարող է սահմանել խմբերի և ենթախմբերի համար այլ դասավանդման տևողություն, բայց ոչ պակաս, քան 30 րոպեն:
Բոլոր ուսանողները և աշխատակիցները ջերմաչափվելու են մուտքի մոտ կամ կուտակումների պարագայում, անհրաժեշտաբար՝ լսարաններում: Լսարանները տեղակայված են առաջին և երկրորդ հարկերում, նշված են կուրսերի անունները, մուտքի մոտ կախված են ցուցակները: Մանրամասնությունների մասին կտեղեկանաք Քոլեջի վեբ-կայքից:
Ուսանողները Քոլեջ պետք է ներկայանան ոչ ուշ, քան ժամը 9.00-ին: Ժամը 9.00-ից մինչև 9.30 կկատարվեն ջերմաչափումներ և գրանցումներ գրանցամատյաններում: 37 և ավելի բարձր ջերմաստիճանով անձանց մուտքը Քոլեջ չի թույլատրվում:
Պարապմունքները կսկսվեն ժամը 9.30-ին:
Առկա և հեռավար դասերը կիրականացվեն 2020-21ուս. տարվա դասացուցակներին համապատասխան:
2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար ուսուցման ժամանակացույցը սեպտեմբեր ամսվա համար

Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!