ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի պրոֆ. Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը հրավիրում է ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 21-ը մասնակցելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացին՝ «Կաթի ընդունում և վերամշակում, Լոռի և Չանախ պանիրների պատրաստման տեխնոլոգիա» թեմայով:
Դասընթացը, որը հատուկ մշակվել է Աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) մոդելի հիմնարար տարրերի ներառմամբ, կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում Աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում:
Դասընթացի նպատակն է ունկնդիրների մոտ ձևավորել կամ զարգացնել անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և կարողություններ կաթի և կաթնամթերքի վերամշակման, ինչպես նաև պանրագործության ոլորտում:
Կարճաժամկետ դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի համապատասխան հավաստագիր:
Գրանցման վերջնաժամկետը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 27-ը (ներառյալ): Մասնակցության դիմումներն ու փաստաթղթերը ընդունվում են Քոլեջում (հասցեն նշված է ստորև):
Դասընթացի մասնակցությունը անվճար է:
Մասնակիցների թիվը10, մասնակիցների քանակի սահմանափակումը պայմանավորված է յուրաքանչյուր ունկնդրին նյութի առավելագույն մատուցման նպատակով։ Տևողությունը 1.5 ամիս:
Մեթոդաբանությունը՝ ինտերակտիվ ուսուցումը անցնում է զուգահեռ լսարանում և աշխատանքի վայրում:
Կոնտակտային տվյալներ
ՀՀ ԿԳՄՍՆ «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան
պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ
Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, փ.Առաքելյան 32
Հեռ.՝ (+ 374 0284) 2-21-47, 0284-2-06-48

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *