ՀՀ ԿԳՄՍՆ Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի (ուսումնական հաստատության անվանումը) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569 -Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ կետի համաձայն՝ Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի (ուսումնական հաստատության անվանումը) Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան. 5) ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում , հասցեն՝ ք. Գորիս, Առաքելյան 32: (Ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը) 202_2__ թվականի__փետրվարի 10 -ից մինչև__մարտի 2 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը_900 -ից մինչև ժամը_1730 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մարտի 14-ին՝ ժամը 1400-ին, Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում , հասցեն՝ ք. Գորիս, Առաքելյան 32: ( ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը) Տեղեկությունների համար դիմել 094 280906, gravikayvazyan@mail.ru ( նշել հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, որին պետք է ուղարկել փաստաթղթերը)