ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի պրոֆ. Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը հրավիրում է ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 21-ը մասնակցելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացին՝ «Կաթի ընդունում և վերամշակում, Լոռի և Չանախ պանիրների պատրաստման տեխնոլոգիա» թեմայով:
Դասընթացը, որը հատուկ մշակվել է Աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) մոդելի հիմնարար տարրերի ներառմամբ, կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում Աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում:
Դասընթացի նպատակն է ունկնդիրների մոտ ձևավորել կամ զարգացնել անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և կարողություններ կաթի և կաթնամթերքի վերամշակման, ինչպես նաև պանրագործության ոլորտում:
Կարճաժամկետ դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի համապատասխան հավաստագիր:
Գրանցման վերջնաժամկետը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 27-ը (ներառյալ): Մասնակցության դիմումներն ու փաստաթղթերը ընդունվում են Քոլեջում (հասցեն նշված է ստորև):
Դասընթացի մասնակցությունը անվճար է:
Մասնակիցների թիվը10, մասնակիցների քանակի սահմանափակումը պայմանավորված է յուրաքանչյուր ունկնդրին նյութի առավելագույն մատուցման նպատակով։ Տևողությունը 1.5 ամիս:
Մեթոդաբանությունը՝ ինտերակտիվ ուսուցումը անցնում է զուգահեռ լսարանում և աշխատանքի վայրում:
Կոնտակտային տվյալներ
ՀՀ ԿԳՄՍՆ «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան
պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ
Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, փ.Առաքելյան 32
Հեռ.՝ (+ 374 0284) 2-21-47, 0284-2-06-48

Գորիսի պետական գյուղատնտեական  քոլեջի  աշխատակիցները <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի <<Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար>> դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 100.000 դրամ՝ հայոց հզոր բանակին աջակցելու նպատակով:
Քոլեջի անձնակազմի հայրենասիրական նախաձեռնության գործընթացը շարունակական է:

ՆԱԽԱԲԱՆ

  1. Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական հաստատություններում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով (այսուհետ` Հաստատություն) ուսումնական գործընթացը առկա ուսուցմամբ մեկնարկում է 1-ին կուրսի ուսանողների համար սեպտեմբերի 14-ից, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից:
  2. Սույն ուղեցույցով սահմանված ցուցումները և կանոնները տարածվում են 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար (երկրորդ կիսամյակի համար կտրամադրվեն լրացուցիչ ցուցումներ):
  3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական գործընթացը Հաստատությունում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:
  4. Ուղեցույցը պարտադիր է բոլոր Հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական կամ սեփականության ձևից:
  5. Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության տնօրենը (ծրագրի ղեկավարը
  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
  2. Յուրաքանչյուր Հաստատությունում սահմանվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), ով ի պաշտոնե Հաստատության տնօրենն է:
  3. Սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանման համար պատասխանատվություն են կրում նաև Հաստատության բոլոր աշխատողները` յուրաքանչյուրն իր մասով։
  4. Պատասխանատուի պահանջների կատարումը պարտադիր է Հաստատության աշխատողների և ուսանողների համար:
  5. Պատասխանատուի կողմից մինչև սույն թվականի սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Հաստատության բուժքրոջ ներգրավմամբ (առկայության դեպքում) Հաստատության աշխատակիցներն իրազեկվում են հետևյալի մասին.

ա. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առանձնահատկությունները, փոխանցման հնարավոր ուղիները և կանխարգելիչ միջոցառումները՝ առաջնորդվելով Պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման հավելված N 22-ով,

բ. անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման կանոնները,

գ. ձեռքերի հիգիենան,

դ. շնչառական էթիկան,

ե. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ գործողությունները,

զ. սույն ուղեցույցով սահմանված կանոնները:

  • Աշխատողները հրահանգավորվում են կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին:
  • Անհրաժեշտ պարագաներով ապահովումը
  • Հաստատություններն ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների` առնվազն 1 շաբաթվա պահուստով: Ձեռքերի և մակերեսների համար ախտահանիչ միջոցները պետք է ունենա ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց և կիրառվեն այդ ուղեցույցի պահանջներին համապատասխան:
  • Հաստատության տնօրենը օրվա ընթացքում աշխատակազմին և ուսանողներն ըստ անհրաժեշտության ապահովվում է դիմակներով (օրինակ` վնասվելու դեպքում) և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն Հաստատության մուտքերի թվով։
  • Հաստատությունն ապահովվում է նաև անհատական օգտագործման ջերմաչափերով՝ ըստ անհրաժեշտության oգտագործման համար։
  • Միջոցառումների կազմակերպումը
  • Հաստատությունում չի թույլատրվում զանգվածային միջոցառումների իրականացումը (բացառությամբ` ֆիզկուլտուրա առարկային դասավանդմանը և ոլորտային այն մասնագիտությունների դեպքում, որոնց համար նման միջոցառումները համարվում են ուսումնական ծրագրի իրականացման պայման):
  • Լրացուցիչ (կարճաժամկետ) կրթական ծրագրեր կարող են կազմակերպվել միայն առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն ու հակահամաճարակային կանոններ ապահովելու և ուսումնական գործընթացը չխոչընդոտելու դեպքում:
  • Ոչ պետական ուսումնական Հաստատությունների դեպքում կարող են գործել այլ կարգավորումներ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները։
  • Հաստատությունում ժողովների, նիստերի և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում, առավելագույնը 20 անձի մասնակցությամբ՝ ապահովելով առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը։
  • Անձնակազմի համար կանոններ

1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսային ծանր հիվանդության (COVID-19) զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց՝ այդ մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, և պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. 65 և բարձր տարիքի անձինք,

բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

 դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

  • Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատակիցներից (ներառյալ` 65 և բարձր տարիքի աշխատակիցներից` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել՝

ա. աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ.

բ. աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները.

գ. չներկայանալ աշխատանքի, եթե Հաստատությունում առկա է ոչ ռիսկային խմբի աշխատակից, ով կարող է փոխարինել նրան:

3) Նախորդ կետի իմաստով աշխատանքի չներկայանալու դեպքում մանկավարժի համար դասաբաշխում չի կատարվում: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Ոչ պետական ուսումնական Հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է Հաստատության որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն:

4) Անհրաժեշտության դեպքում Հաստատությունը կարող է ներգրավել փոխարինող աշխատողների (մանկավարժ, ուսումնաօժանդակ կամ վարչական):

5)   Հաստատության անձնակազմը Հաստատություն է մուտք գործում դիմակներով:

6) Հաստատությունում գտնվելու ողջ ժամանակահատվածում աշխատողները պարտադիր կրում են դիմակ:

7) Հաստատության մուտքի մոտ կատարվում է աշխատակազմի պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում ըստ Ձև 2-ի, իսկ 37 և ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում արգելվում է մուտքը Հաստատություն:

8) Եթե Հաստատության աշխատողներից որևէ մեկի մոտ նկատվում են սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ, ապա անհապաղ դադարեցվում է վերջինիս աշխատանքը:

5. ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ

  1. Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ, բոլոր դռները, պատուհանները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները և շփման այլ մակերեսները ախտահանվում են 70-90 % սպիրտային կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով: Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարար լինի ախտահանումն իրականացնելու համար։
  2. Հերթափոխի դեպքում լսարաններում սեղանների, աթոռների, գրատախտակների, դասապրոցեսի ժամանակ օգտագործվող պարագաների ախտահանման գործընթացում կարող են ըստ անհրաժեշտության կամավորության սկզբունքով ներգրավվել տվյալ խմբի սովորողները՝ պահպանելով անվտանգության կանոնները, որոնք ներկայացված են տվյալ ախտահանիչ միջոցի վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցուցում ամրագրված հրահանգով:
  3. Մակերեսներն ախտահանվում են 70-90 % սպիրտային կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով, որը կիրառվում է համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի և 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանի պահանջների։ Ախտահանման վերաբերյալ գրանցումներն իրականացվում  են համաձայն Ձև 3-ի:
  4. Հաստատությունում ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ , 8-10 րոպե տևողությամբ:
  5. Հաստատությունում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող սառը ջրով, օճառով:
  6. Հաստատությունում ապահովվում է ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցներով տարաների հասանելիությունը, այդ թվում՝

ա. հաստատության մուտքի մոտ,

բ. միջանցքներում,

գ. լսարաններում,

դ. դահլիճներում,

ե. դասախոսական և այլ աշխատանքային սենյակներում,

զ. սանհանգույցներում:

  • Հաստատության մուտքի մոտ և միջանցքներում տեղադրվում են ոտնակային կառավարմամբ փակ աղբամաններ հետևյալ մակնշմամբ՝ «Օգտագործված դիմակներ և անձեռոցիկներ», և իրականացվում է ամենօրյա աղբահանություն։

6. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1) Պետական և ոչ պետական հավատարմագրված Հաստատության ուսումնական պլանը կազմվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հաստատված տվյալ մասնագիտության կրթական պետական չափորոշիչի օրինակելի ուսումնական պլանի հիման վրա:

  • Սույն ուղեցույցի 6-րդ կետի 8-րդ ենթակետի պայմանների առկայության դեպքում ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա ուսուցմամբ:
  • Սույն ուղեցույցի 6-րդ կետի 8-րդ ենթակետի պայմանների ոչ ամբողջական բավարարելու դեպքում.

ա. առաջին կուրսի ուսանողները հաճախում են Հաստատություն առաջին շաբաթն ամբողջությամբ:

բ. առաջին կուրսի ուսանողները երկրորդ շաբաթից, իսկ բարձր կուրսի ուսանողները (բացառությամբ արվեստի և սպորտի ոլորտի մասնագիտություններով) առաջին շաբաթից հաճախում են ուսումնական Հաստատություն շաբաթական 3 օր, իսկ արվեստի և սպորտի ոլորտի մասնագիտություններով՝ 4 օր, մյուս օրերին տեսական ուսուցումը կազմակերպվում է հեռավար ձևով:

գ. գործնական պարապմունքները անցկացվում են Հաստատությունում կամ համապատասխան կազմակերպությունում:

դ. պահպանելով սանիտարահիգենիկ և հակահամաճարակային կանոնները` Հաստատության կողմից կարող է սահմանվել հաճախումների այլ գրաֆիկ` ելնելով ուսուցանվող մասնագիտության առանձնահատկություններից:  

  •  Առկա ուսուցման դեպքում յուրաքանչյուր առարկայի (մոդուլի) դասավանդման համար սահմանվում է 45 րոպե տևողություն` 5 րոպե դասամիջոցներով։ Ելնելով ըստ մասնագիտության առանձնահատկություններից, կարող է սահմանել խմբերի և ենթախմբերի համար այլ դասավանդման տևողություն, բայց ոչ պակաս, քան 30 րոպեն:
  • Հաստատությունում հեռակա ուսուցմամբ ուսանողների հաճախելու դեպքում նույնպես պահպանվում են սյուն ուղեցույցով սահմանված ցուցումները և կանոնները:
  • Առարկայի ծրագրերը մշակվում են Հաստատությունների կողմից՝ հիմք ընդունելով տվյալ մասնագիտության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված պետական կրթական չափորոշիչները և առարկայական ծրագրերը:
  • Դասաբաշխումը և դասացուցակը կազմվում է Հաստատության կողմից` հիմք ընդունելով նաև սույն ցուցումները:
  • Հաստատությունում պահպանում են բնականոն աշխատանքային ռեժիմ, եթե պահպանվում են առնվազն 1 մետր սոցիալական հեռավորությունը և սույն ուղեցույցով սահմանված ու հակահամաճարակային կանոնները:
  • Սույն ուղեցույցի 6-րդ կետի 8-րդ ենթակետի բնականոն աշխատանքային ռեժիմի պահանջները չբավարարելու դեպքում, ինչպես նաև Հաստատությունում գտնվելու ժամանակահատվածում հնարավորինս կուտակումները սահմանափակելու նպատակով կարող է սահմանվել.

ա. 6-օրյա աշխատանքային ռեժիմ,

բ.  Երկհերթ ռեժիմ:

10) Ոչ պետական Հաստատությունների պարագայում կարող է գործել այլ աշխատանքային ռեժիմ՝ հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ։

11) Լսարանում ուսանողների առավելագույն թույլատրելի խմբի թիվը 25-ն է, իսկ լաբորատորիայում` 13-ը։ Հաստատության կողմից, ելնելով ըստ մասնագիտության առանձնահատկություններից, կարող է սահմանել խմբերի և ենթախմբերի այլ թվաքանակ: Սակայն ցանկացած թվաքանակի դեպքում Հաստատությունը պարտավոր է ապահովել սովորողների միջև առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն։

12) Լսարաններում սովորողների նստեցումը կատարվում է հնարավորինս մեկական՝ խաչաձև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին` առնվազն 1 մետր սոցիալական հեռավորությամբ։

13) Ոչ պետական կրթական Հաստատությունները կարող են կիրառել խմբերի կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները:

  • Սովորողի համար կանոններ
  • ՈՒսանողը չի հաճախում Հաստատություն, եթե առկա է վերջինիս դիմումը (անչափահաս լինելու դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը) և համապատախան փաստաթուղթը առ այն, որ՝

ա. ուսանողն ունի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի

բ. տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ

  • Այն ուսանողների համար, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ հաստատություն հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար  եղանակով:
  • Ուսանողը Հաստատություն է գալիս մեկանգամյա կամ բազմակի օգտագործման դիմակով:  Հաստատություն առանց դիմակի մուտք չեն գործում: Դիմակ չունեցող ուսանողին Հաստատության մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ:
  • Հաստատությունում ուսանողները պարտադիր կրում են դիմակներ:
  • Հաստատությունում ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է այն սկզբունքով, որ հնարավորինս քիչ լինեն շփումները։ Խմբերի համար կարող են սահմանվել դասերի մեկնարկի տարբեր ժամեր` դասամիջոցներին մյուս խմբերի ուսանողների հետ շփումից խուսափելու համար:
  • Խմբային աշխատանքներ չեն կազմակերպվումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն:
  • Ուսանողների գնահատումը և հաճախումների (այդ թվում՝ առցանց ներկա գտնվելու) վերաբերյալ տեղեկատվության գրանցումը կատարվում է դասամատյաններում:
  • Հաստատություն ուսանողների մուտքն անհրաժեշտ է ապահովել այնպես, որ մուտքերի մոտ և միջանցքներում բացառվեն կուտակումները, և ապահովվի առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն: Այդ նպատակով հասանելի պետք է լինեն Հաստատություն բոլոր մուտքերը, ինչպես նաև՝ Հաստատության բակում կամ օգտագործելի հարող տարածքում իրականացվի գծանշում՝ ըստ խմբերի։ Եթե Հաստատությունն ունի մեկ մուտք, պետք է սահմանվի Հաստատություն հաճախելու առանձնահատուկ գրաֆիկ։
  • Հաստատություն մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում:
  • Մեծ թվով սովորողների դեպքում, եթե մուտքի մոտ ջերմաչափումը կարող է առաջացնել կուտակումներ, ջերմաչափումը կարող է իրականացվել լսարաններում՝ մինչև դասերի սկիզբը։
  • 37 և ավելի բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվում են, և այդ մասին տեղյակ է պահվում ծնողին կամ օրինական ներկայացուցչին և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը։
  • Հաստատության մուտքերի մոտ առանձնացվում է սենյակ կամ տարածք ախտանիշներ ունեցող ուսանողի մեկուսացումն ապահովելու համար մինչև ծնողի կամ բժշկի ժամանումը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար:
  • Հաստատությունը վարում է սովորողների ջերմաչափման մատյան՝ համաձայն Ձև 1-ի:
  • Սույն ուղեցույցի Ձև 1-ով ամրագրված մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։
  • Առանձնացված սենյակներում կամ տարածքներում ապահովվում են առաջնային բուժօգնության դեղարկղիկը, դիմակներ, ձեռնոցներ: Հարբուխով, ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով ուսանողներին, անձնակազմի ներկայացուցիչներին անհրաժեշտ է մեկուսացնել լավ օդափոխվող տարածքներում` բացառելով շփումը այլ անձանց հետ:
  • Դասագրքերի, ուսումնական նյութերի, ձեռնարկների, գրականության և այլն (այսուհետ` դասագրքեր) բաշխումը և հետագա տրամադրումը Հաստատությունում կազմակերպվում է ս.թ. սեպտեմբերի 14-ից` պահպանելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորությունը ու հակահամաճարակային կանոնները:
  •  Հաստատության տնօրինության կողմից սահմանվում է ըստ խմբերի դասագրքեր ստանալու ժամանակացույցը և ապահովվում պատշաճ իրազեկում:
  •  Դասագրքերն ուսանողներին հանձնում և հաշվառումը կատարում է գրադարանավարը՝ համաձայն Հաստատության կողմից ընդունված կարգի:
  • Հաստատությունում բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է՝ բացառությամբ այն ուսումնական Հաստատությունների, որոնցում առկա են գիշերակացով ուսանողներ, այդ դեպքում Հաստատությունը կազմակերպում է վերջիններիս սնունդը՝ պահպանելով հանրային սննդի համար սահմանված սանիտարահամաճարակային կանոնները:
  • Հաստատությունում սննդի կազմակերպման անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են լսարանում չոր սննդի տարբերակով։
  • Ոչ պետական ուսումնական Հաստատությունների դեպքում կարող է գործել սննդի կազմակերպման այլ ռեժիմ՝ խստորեն պահպանելով սննդի կազմակերպման և ախտահանման մասով հակահամաճարակային կանոնները։
  • Հաստատության տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում) ախտահանվում է յուրաքանչյուր օր սովորողներին Հաստատություն տեղափոխելուց առաջ և հետո։
  • Տրանսպորտային միջոցում չեն կարող գտնվել նստատեղերի քանակից ավել սովորողներ։
  • Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք պարտադիր կրում են դիմակ։
  • Տրանսպորտային միջոցն ապահովվում է մուտքի մոտ ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով։
  • Նստեցումից առաջ սովորողները պարտադիր ախտահանում են ձեռքերը։
  • Նախքան նստեցումը սովորողները հեռավար ջերմաչափվում են ուղեկցող անձի կողմից, և արդյունքները նշվում են գրանցամատյանում՝ համաձայն Ձև 1-ի։
  • Ինքամեկուսացում
  • Ուսանողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում դադարեցվում է տվյալ խմբի ուսանողների և տվյալ խմբի մանկավարժների հաճախումը 14-օրյա ժամկետով, որի մասին տեղյակ է պահվում Առողջապահության նախարարություն (թեժ գծի հեռախոսահամար՝ 8003):
  • Հաստատության աշխատակազմի և ուսանողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվում է հաստատության գործունեությունն առկա ուսուցմամբ: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:
  • Մի քանի խմբերում դասավանդող մանկավարժի վարակման դեպքում, հաշվի առնելով տարբեր խմբերում նրա դասավանդման առավելագույն ժամաքանակը, կարող է 14օրյա ժամկետով դադարեցվել տվյալ ուսանողի և անձնակազմից այդ մանկավարժի հետ անմիջական շփում ունեցած(ներ)ի հաճախումը հաստատություն:

9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄ

  1. Գործող անվտանգության կանոնների վերաբերյալ հաստատության տարածքում տեսանելի վայրերում և բոլոր միջանցքներում տեղադրվում կամ փակցվում են պաստառներ և հուշաթերթեր՝ հիմք ընդունելով Ձև 4։
  2. Անհրաժեշտության դեպքում հաստատությունը կապ է հաստատում՝

ա. ոլորտի կարգավորումների պարզաբանման հետ կապված՝ ԿԳՄՍ նախարարության թեժ գծի հետ՝ (010) 599 – 600 հեռախոսահամարով,

բ. անձնակազմի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)  ախտանշանների կասկածի դեպքում՝ Առողջապահության նախարարության թեժ գծին՝ 8003 համարով,

գ. առաջարկությունների և բողոքների հետ կապված՝ Պարետատան թեժ գծին՝ 8141 համարով (մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը) կամ ԿԳՄՍ նախարարության թեժ գծի հետ՝ (010) 599-600 հեռախոսահամարով։

ՁԵՎ 1.

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

Սովորողների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

«Օր, ամիս, ամսաթիվ»

ՀՀ Ուսանողի Ա.Ա.Հ. Ուսանողի մասնագիտական խումբը և կուրսը Ջերմաչափման ժամ Ջերմաչափման արդյունք Զննում Զննման արդյունք (հազ, դժվարացած շնչառություն, այլ՝ նշել) Իրականացված միջոցառում
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8.

ՁԵՎ 2.

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

Հաստատության անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման

«Օր, ամիս, ամսաթիվ»

ՀՀ Աշխատակցի Ա.Ա.Հ. Աշխատակցի պաշտոն Ջերմաչափման ժամ Ջերմաչափման արդյունք Զննում Զննման արդյունք (հազ, դժվարացած շնչառություն, այլ՝ նշել) Իրականացված միջոցառում
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8.

ՁԵՎ 3.

ՄԱՏՅԱՆ

Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների

Հ. Ամսաթիվ Ախտահանվել է (նշել ախտահանված տարածքը,  մակերեսը) Ախտահանիչ միջոցի անվանումը, աշխատանքային լուծույթի  տոկոսը Ախտահանման ժամը Խոնավ մաքրման ժամը Ախտահանիչի  աշխատանքային լուծույթի պահաժամը Ախտահանողի ստորագրությունը
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8.


ՁԵՎ 4.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

1. Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

2. Որո՞նք են ախտանշանները:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

3.Ինչպե՞ս է տարածվում վիրուսը:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրյա ինքնամեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

5.Ովքե՞ր են գտնվում հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում՝

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,

3) հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ,  քրոնիկ սրտային անբավարարություն,  քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն,  նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ,

4) շաքարային դիաբետ ունեցող անձինք:

6.Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղ ,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մշակել առնվազն 70% ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) կրել դիմակ, նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես հագնել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները:  Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչի ոտնակային հարմարանքով  աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:

7)  խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

8) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1 մետր սոցիալական հեռավորություն,

9) յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

7. Աշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատթարացման դեպքում ապահովել վերջինիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,

2) անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով,

3) ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:

Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և տեղեկացնում, որ  համավարակային իրավիճակի պատճառով Քոլեջում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացը առկա ուսուցմամբ մեկնարկում է

  • 1-ին կուրսի ուսանողների համար  2020 թվականի սեպտեմբերի 14-ից,
  •  բարձր կուրսերի ուսանողների համար`  սեպտեմբերի 15-ից:

    Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով առաջին կիսամյակում Քոլեջ պետք է  հաճախել  դիմակներով և պահպանել անվտանգության բոլոր այն կանոնները, ցուցումները, որոնք նշված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման  ուղեցույցում/Ուղեցույցին կարող եք ծանոթանալ Քոլեջի վեբ-կայքում/:

     Երկրորդ կիսամյակի համար կտրամադրվեն լրացուցիչ ցուցումներ:

Պարապմունքները Քոլեջում իրականացվելու են համակցված-խառը եղանակով՝ առկա և հեռավար ձևերով:  Առողջ և անվտանգ կրթական ու  աշխատանքային  միջավայրի պահպանումը մեծապես կախված է նաև Ձեզնից, սիրելի ուսանողներ:Տեղեկացնում ենք նաև, որ

ա. առաջին կուրսի ուսանողները հաճախում են Հաստատություն առաջին շաբաթն ամբողջությամբ:

բ. առաջին կուրսի ուսանողները երկրորդ շաբաթից, իսկ բարձր կուրսի ուսանողները առաջին շաբաթից հաճախում են ուսումնական Հաստատություն շաբաթական 3 օր, իսկ  մյուս օրերին տեսական ուսուցումը կազմակերպվում է հեռավար ձևով:

գ. գործնական պարապմունքները անցկացվում են Հաստատությունում կամ համապատասխան կազմակերպությունում:

դ. պահպանելով սանիտարահիգենիկ և հակահամաճարակային կանոնները` Հաստատության կողմից կարող է սահմանվել հաճախումների այլ գրաֆիկ` ելնելով անհրաժեշտությունից: Փոփոխությունների մասին նախօրոք կտեղեկացնենք  

/Առավել մանրամասնորեն գրաֆիկին կարող եք ծանոթանալ Քոլեջի վեբ-կայքում/:

      Առկա ուսուցման դեպքում յուրաքանչյուր առարկայի (մոդուլի) դասավանդման համար սահմանվում է 45 րոպե տևողություն` 5 րոպե դասամիջոցներով։ Ելնելով մասնագիտության առանձնահատկություններից, կարող է սահմանել խմբերի և ենթախմբերի համար այլ դասավանդման տևողություն, բայց ոչ պակաս, քան 30 րոպեն:

 Բոլոր ուսանողները և աշխատակիցները ջերմաչափվելու են մուտքի մոտ կամ կուտակումների պարագայում, անհրաժեշտաբար՝ լսարաններում: Լսարանները տեղակայված են առաջին և երկրորդ հարկերում, նշված են կուրսերի անունները, մուտքի մոտ կախված են ցուցակները:  Մանրամասնությունների մասին կտեղեկանաք Քոլեջի վեբ-կայքից:

Ուսանողները  Քոլեջ պետք է ներկայանան ոչ ուշ, քան ժամը 9.00-ին:  Ժամը 9.00-ից մինչև  9.30 կկատարվեն ջերմաչափումներ և գրանցումներ գրանցամատյաններում: 37 և ավելի բարձր ջերմաստիճանով անձանց մուտքը Քոլեջ չի թույլատրվում:

Պարապմունքները կսկսվեն  ժամը  9.30-ին:

 Առկա և հեռավար դասերը կիրականացվեն 2020-21ուս. տարվա դասացուցակներին համապատասխան:

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի համար ուսուցման ժամանակացույցը սեպտեմբեր ամսվա համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի 2020թ.-ի
ընդունելության համար,

Առկա ուսուցմամբ, կատարվում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
I. Լրիվ միջնակարգ կրթության հիմքի վրա՝ ուսման տևողությունը երկու տարի/1-ին 3 մասնագիտությունների համար/
1. Մենեջմենթ՝/որակավորումը՝ մենեջեր՝ առևտրի/-պետ.պատվերով, անվճար` 2տեղ, վճարովի՝ 13տեղ, ուսմ. վճարը մեկ տարվա հ.՝ 80000դրամ
2. Գյուղատնտեսության մեքենայացում/որակավորումը-տեխնիկ՝գյուղ.մեքենայացման/-պետ.պատվերով, անվճար` 7տեղ, վճարովի՝ 8տեղ, ուսման վճարը մեկ տարվա համար՝ 80000դրամ
3. Հաշվապահական հաշվառում/որակավորումը՝ հաշվապահ/-պետ.պատվերով, անվճար` 5տեղ, վճարովի՝ 10տեղ, ուսման վճարը մեկ տարվա համար՝ 80000դրամ
4. Անասնաբուժություն/որակավորումը՝ կրտսեր անասնաբույժ/- անվճար` 7տեղ, վճարովի՝ 8տեղ, ուսման վճարը մեկ տարվա հ.՝ 80000դր.,ուսման տևող.-ը՝ 3տարի
5. Կաթի, կաթնամթերքի տեխնոլոգիա/որակավորումը՝տեխնոլոգ կաթի, կաթնամթերքի արտադրության- պետ.պատվերով, անվճար` 7տեղ, վճարովի՝ 8տեղ, ուսման վճարը մեկ տարվա հ.՝ 80000դրամ, ուսման տևող.՝ 2տարի 6ամիս:
Կրթաթոշակները վերը նշված բաժիններում՝ 4750դրամ:
II .Հիմնական ընդհանուր կրթության / 9-ամյա/ հիմքի վրա.
1. Գյուղմեքենայացում/որակ.-ը-տեխնիկ՝ գյուղ.մեքենայացման/-պետ.պատվերով՝ անվճար 15տեղ, ուսման տևող.-ը՝ 3տարի
2. Անասնաբուժություն/որակավորումը՝ կրտսեր անասնաբույժ/-պետ.պատվերով՝ անվճար 11տեղ, վճարովի՝ 4տեղ, ուսման տևողությունը՝ 4տարի, ուսման վճարը մեկ տարվա համար՝ 80000դրամ
3. Կաթի, կաթնամթերքի տեխնոլոգիա/որակավորումը-տեխնոլոգ կաթի, կաթնամթերքի արտադրության- պետ.պատվերով՝ անվճար 11տեղ, վճարովի՝ 9 տեղ, ուսման տևող.՝ 3տարի 6ամիս, ուսման վճարը մեկ տարվա համար՝ 80000դրամ:
Կրթաթոշակները վերը նշված բաժիններում՝ 4750դրամ:
Նախնական մասնագիտական/արհեստագործական կրթության բաժին՝ հիմնական կրթության հիմքի վրա.
1. Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում/որակավորումը՝ տրակտորիստ-մեքենավար/ պետական պատվերով՝ անվճար 18տեղ, վճարովի՝ 2տեղ, ուսման վճարը՝ 80000դրամ, կրթաթոշակը՝ 4650դրամ: Ուսման տևողությունը՝ 3տարի:
: Առկա ուսուցման մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմումներն ու փաստաթղթերը ընդունվում են առցանց եղանակով, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած մինչև օգոստոսի 15-ը ժամը 18.00-ն՝ ներառյալ: Հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը ժամը 18.00-ն՝ ներառյալ: դիմորդը պետք է էլեկտրոնային համապատասխան հարթակում ներմուծի հետևյալ փաստաթղթերը.1. դիմում,2. լուսանկար, 3X 4չափսի, 3Կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը՝ նոտարական հաստատումով, 4. Անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ծննդյան վկայական, մինչև 16տարեկան դիմորդի համար/զին.հաշվ. վկայական կամ զին. հաշվ. Վկայական կամ գրքույկ, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական…/5. Կցագրման վկայական/զորակոչային տարիք ունեցող դիմորդից՝ համապատասխան նշումով, ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցված 1000դրամ գումարի անդորրագրի պատճենը:Քոլեջի ընդունելությունը բոլոր մասնագիտությունների համար, անվճար և վճարովի հիմունքներով՝ առանց ընդունելության քննությունների, անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է օգոստոսի -19-ին: Հասցեն՝ ք.Գորիս , Առաքելյան 32: Հեռախոս՝ 0284-2-21-47, 0284-2-06-48, 099-33-07-37: ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ»  ՊՈԱԿ-ում առցանց կրթական գործընթացն ավարտվեց,  որն ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի, իրականացվում էր  2020թ մարտի 20-ից։ 12 շաբաթ շարունակ քոլեջի դասախոսները արել են հնարավորինս՝  հեռավար ուսուցումն առավել արդյունավետ և հասանելի դարձնելու նպատակով, օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները։

Այս 12 շաբաթների ընթացքում  առաջնորդվել ենք ուսումնական պլաններում նախատեսված  ուսումնական գործընթացի ժամանակացույցով, որի հիման վրա կազմվել է դասացուցակները։ Յուրաքանչյուր շաբաթ ԳՊԳՔ-ի բոլոր դասախոսները  կրթական առցանց գործընթացը հիմնականում իրականացրել են «Zoom», «Gmail.com», «Skype», «VIBER», «WatsApp», «Messenger», էլեկտրոնային փոստ կապերով։ Ժամանակ առ ժամանակ առցանց դասին միացել են  ուսումնական մասի ղեկավարը և ամբիոնի վարիչները, նրանց  անմիջական հսկողությամբ իրականացվող դասերից հետո կատարվել են քննարկումներ։ Կան բացթողումներ կապված  ուսանողների հաղորդակցման  տեխնոլոգիաներ   ունենալու հետ։

Շատ հետաքրքիր  էր նաև կազմակերպվող «Հանրային դաս» հեռարձակվող եթերը, որին հետևում են նաև մեր հանրակրթական առարկաներ պարապող դասախոսները,  ուսանողներին հորդորելով և պարտադրելով  դիտել: Քոլեջում անցկացվող հաջորդ հերթական  դասերի ժամանակ կատարվել են առաջացած հարցերի քննարկումներ։

Ըստ նախնական աշխատանքային պլանների և ժամանակացույցի,   ավարտական կուրսերը պետք է ունենային կարճ ուսումնական տեսական  շաբաթներ,11-13-րդ շաբաթներում/ապրիլ ամսվա ընթացքում/  ավարտեին   «Անասնաբուժություն», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Մենեջմենթ», «Հաշվապահական  հաշվառում»  ավարտական կուրսերը ու անցնեին  արտադրական և նախաավարտական պրակտիկայի։ Բոլորս էլ գիտենք պրակտիկայի կարևորությունը, որն  ուղղված  է ուսանողի տեսական և գործնական գիտելիքների ամրապնդմանն ու զարգացմանը,որի միջոցով  ուսանողները   ձեռք են  բերում  գործնական հմտություններ և կարողություններ: Բայց ցավով պետք է նշեմ, որ հնարավոր չէր այն իրականացնել կազմակերպություններում ՝   կնքած պայմանագրերի համաձայն։

Սակայն  այդ առումով ուրախալին այն է ,որ 2019-2020 ուս.տավա առաջին կիսամյակի պրակտիկաների ծրագիրը շատ հագեցած է  եղել, բացի Գորիսի տարածաշրջանի  համայնքների կազմակերպությունների հետ կնքած պրակտիկայի պայմանագրերից, պրակտիկա է կազմակերպվել նաև հանրապետության այլ վայրերում։ «Անասնաբուժություն» և «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա», «Մենեջմենթ» և «Հաշվապահական հաշվառում»մասնագիտությունների կուրսերից ընտրվել  են  խմբեր և  պրակտիկան անց կացրել Ագրարային համալսարանի կլինիկայում, Վանաձորի և Ստեփանավանի  կաթնամթերքի արտադրամասում: Ուսանողական որոշ խմբեր մասնակցել են  Ամերիկյան դեսպանատան կազմակերպած  ուսուցողական ծրագրերին։ Իսկ  առցանց ՝անասնաբուժության պրակտիկայի առումով միայն հնարավորություն է ընձեռնվել գյուղաբնակ ուսանողների հետ աշխատել, որոնք ունեն  անասուններ:  Դասախոսներ  Ա. Հայրապետյանը, Է. Թոխսանցը, Մ. Չերքեզյանը անընդհատ կապի մեջ են եղել նշված ուսանողների հետ:  Իսկ  վերը նշված մասնագիտությունների պրակտիկայի մասով  կարելի է ասել շատ դժվար խնդրի առաջ են կանգնել պրակտիկայի մասնագետները։

«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության դասախոսները,՝Եկամուտների և ծախսերի հաշվառում( Ա․Գրիգորյան),Հիմնական միջոցների հաշվառում (Ս․Հովսեփյան), Սեփական կապիտալ(Ա․Գրիգորյան), , Հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման ընթացակարգերը(Մ․Մնացականյան)  գործնական աշխատանքներ են հանձնարարել նշված մոդուլներից և վերոնշյալ   տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների կապերով աշխատել ուսանողների հետ, և վերջնաարդյունքում ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, լրացրել էլեկտրոնային հավետվության ձևերը,կատարել էլ․փոստի միջոցով  ուղարկված դրամական վճարումների, մուտքերի, ֆինանսական այլ գործառույթներին վերաբերվող  փաստաթղթերի ճշգրտության ստուգում:

Նման ձևով «Մենեջմենթ» մասնագիտության դասախոսները, Առևտրային գործունեության կառավարում, Նյութական  և ինֆորմացիոն հոսքերի կառավարումն առևտրի կազմակերպություններում/լոգիստիկա/․(Ժ․Առստամյան),

 Աշխատակազմի կառավարում, Ղեկավարման հմտություններ (Ռ․ Խուրշուդյան) պահանջել են ներկայացրել   կառավարման  պլան և էլեկտրոնայինտարբերակով աշխատել իրենց հետ։Նույնը՝  «Ձեռներեցություն» մոդուլի դասախոսները՝ Գ․Ադունց , Մ․Ղազարյան , աշխատել են Գործարար ծրագիր/ բիզնես պլան/  կազմել տարբեր բնագավառների համար, կանգ առնելով  Բիզնես-ում ներառված են այն բոլոր քայլերի վրա, որոնք հիմք են դառնալու բիզնեսի առաջխաղացման համար,  հստակ գիտակցեն բիզնես-գաղափարի առավելություններն ու թերությունները, կարողանան հաշվարկել ճիշտ եկամուտները։

  • 05.06.2020թ․

   Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ  ուսանողական խորհրդի առցանց նիստ: Նիստին ներա էին ուսանողական խորհրդի բոլոր անդամները:

Օրակարգում՝

  1. Ուսանողների հարկադիր արձակուրդն ու հեռավար ուսուցման իրականացումը:
  2. Zoom հարթակում աշխատելու կուլտուրան, հնարավորություններն ու թերությունները:
  3. Ոսանողի առողջությունն ու անվտանգությունը՝  կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում:

Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան  պետական գյուղատնտեսական քոլեջի  կարիերայի կենտրոնը  կազմակերպեց  հերթական դասընթաց-քննարկումը <<Անձի բրենադավորում>> թեմայով: Հանդիպումը, որին մասնակցում էին քոլեջի  ուսանողներ և դասախոսներ,  տեղի ունեցավ  zoom հարթակում: Քննարկման 2 ժամերի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, ուսանողների կողմից հնչեցին հետաքրքիր մտքեր և առաջարկներ: