Աշխատաշուկայի հարափոփոխ պահանջները և ֆիզիկական ծավալների ընդլայնումը  նոր  մարտահրավերներ են առաջադրում և նոր հորիզոններ են բացում: Շրջանավարտների մրցունակությունը ժամանակակից աշխատաշուկայում  ապահովելու համար, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջն  արմատապես փոխել է իր  ուսումնական պլաններն ու ծրագրերը՝ պետական կրթական նոր չափորոշիչներին համապատասխան : Կարողությունների զարգացմանը միտված մոդուլային ուսուցման ծրագրի կատարման չափանիշներն ապահովող համապատասխան  որակյալ կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպման համար Քոլեջը պետք է համապատասխան կարողունակություն ձևավորի, ապահովի մարդկային ռեսուրսների զարգացում վերապատրաստումների, փորձի փոխանակման հարթակների ձևավորման միջոցով,  վարի կադրային  ճիշտ քաղաքականություն,
նորացնի, հզորացնի ուսումնաարտադրական բազան: Նշված շրջանակներում անհրաժեշտ է աշխատակազմի շարունակական վերապատրաստումներ կազմակերպել, ձևավորել նոր լաբորատորիաներ, արհեստանոցներ, կաբինետներ, ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, գույք, գրադարանային ֆոնդը հարստացնել, տիպային սպորտդահլիճ կառուցել, ֆորմալ կրթության մեջ ոչ ֆորմալ կրթության հարուստ գործիքարանն ու մեթոդները ներդնելով` կիրառել ուսուցման նորագույն մեթոդներ, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական /արհեստագործական / կրթության աշխարհի առաջավոր փորձն ուսումնասիրել, լավագույն պրակտիկան տեղայնացնել, իհարկե, պահպանելով ազգային արժեհամակարգի սպեկտորով ժամանակի քննությունը բռնած ուսուցման արժեքավոր փորձը: