Պատմական ակնարկ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը տարածաշրջանի հնագույն գյուղատնտեսական կրթական հաստատությունն է: Այսօր այդ հաստատությունը 88 տարեկան է: Այն հիմնադրվել է հանրապետության կառավարության կողմից, 1931թ.ին` ժամանակի հրամայականով: Ինչպես ամբողջ խորհրդային անծայրածիր երկրում, այնպես էլ Հայաստանում, Զանգեզուր գավառում ևս, զանգվածայնորեն ստեղծվում էին գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, որտեղ աշխատելու համար անհրաժեշտ էին գյուղատնտեսության մասնագետներ: Գյուղատնտեսական մասնագետների պատրաստման անհրաժեշտությունն էլ հիմք հանդիսացավ տեխնիկումի հիմնադրման համար: Տեխնիկումը նախապես ունեցել է միայն զոոտեխնիկական մասնագիտությամբ բաժին և կոչվել է Զոոտեխնիկական տեխնիկում: Հետագայում գյուղատնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումներն անհրաժեշտաբար թելադրեցին մասնագիտությունների ցանկի ընդլայնում, բացվեցին նոր մասնագիտությունների բաժիններ`ագրոնոմիական, անասնաբուժական և պտղաբուծական:
1959թ
1959թ.-ից բացվեց և 1961-թ.-ից առաջին շրջանավարտները տվեց հեռակա բաժինը` մի շարք մասնագիտությունների գծով, որի նպատակն էր գյուղատնտեսական կրթության ապահովումը` առանց արտադրությունից կտրվելու: Խորհրդային տարիներին տարեկան շուրջ 350-ից ավելի ուսանողներ են հեռակայել գյուղտեխնիկումի տարբեր բաժիններում: Այժմ այդ թիվը սահմանափակվում է մինչև առաջին հարյուրյակ:
1973թ
2001թ
2004թ
2006թ